ARAL - Ամեն ինչ կատարյալ է

Պաշտոնական ներկրողը Հայաստանում
«Արտրոնիկ» ՍՊԸ

Հեռ. (094) 095 911
Էլ. փոստ` info@aral.am

Արտադրանք

....Aral AG կոնցեռնը արտադրում է բարձրորակ շարժիչային յուղեր սկսած 1898 թ.-ից: Աշխահում առաջինը հենց Aral -ն էր, որ հայտնաբերեց Kowal սինթետիկ յուղը, իսկ 1981թ.-ին`  աշխարհում առաջին կիսասինթետիկ Aral Super LL յուղը: Կոնցեռնը հագեցած է բարձր տեխնոլոգիաներով հարուստ ժամանակակից գիտահետազոտական բազայով, որն իր մեջ ներառում է լաբորատորիան, որտեղ մշակվում են նոր յուղային քսուքներ և վերահսկվում է արտադրանքի որակը:

....Աշխարհի առաջատար ավտոարտադրողները խորհուրդ են տալիս օգտագործել Aral յուղերը, որոնք առաջատար են հանդիսանում նավթամթերքների շուկայում և մեծ հեղինակություն են վայելում ամբողջ աշխարհում:
2000 թ.-ից Aral -ը հանդիսանում է Brabus-ի տեխնոլոգիական գործընկերը:
Փարիզ-Մոսկվա-Պեկին ավտովազքի ժամանակ (2006թ.) Մերսեդեսն իր ավտոմեքենաների համար ընտրել էր Aral -ի յուղերը:

....Ներկայումս Aral-ը արտադրում է շարժիչային և տրանսմիսիոն յուղերի, պլաստիկ քսուկների, հիդրավլիկ, սառեցման և արգելակման հեղուկների լայն տեսականի: Այսօր դրանք հաջողությամբ կիրառվում են ավտոմեքենաներում, մոտոցիկլներում, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկայում, արդյունաբերական սարքավորումներում:

... Tronic - շարժիչային յուղերի շարք է, որն առավել մեծ պահանջարկ ունի ժամանակակից մարդատար ավտոմեքենաների համար: Նշված արտադրատեսակները պատրաստվում են բարձրորակ հիմնարար յուղերի օգտագործմամբ, որոնք իրենց մեջ ներառում են բարձր արդյունավետություն ունեցող հավելումներ: Դրանք թույլ են տալիս երկարացնել յուղը փոխելու ժամանակահատվածը, տնտեսել յուղը, շահագործել մեքենան ծայրագույն ջերմաստիճանների պայմաններում:
....SuperTronic SAE 0W-40 – համարվում է դասի առաջատարը, ամբողջովին սինթետիկ յուղ, որը կիրառվում է Brabus-ի մրցաշարային սուպերավտոմեքենայում: Այն իր դասի ավտոմեքենաների շարքում արագության համաշխարհային ռեկորդ է գրանցել (365,7 կմ/ժ):  
....SuperTronic G 0W-30, SuperTronic E 0W-30, MegaTronic 5W-50, HighTronic 5W-40, BlueTronic 10W-40 – համընդհանուր օգտագործման ավտոյուղեր:
....SuperTronic LongLife III 5W-30, Tronic 431 5W-40 – նախատեսված են Volkswagen խմբի (VW, Audi, Skoda, Seat) ավտոմեքենաների համար:
....HighTronic F 5W-30 խմբի ավտոմեքենաների համար, արտադրված են Ford կոնցեռնի ավտոմեքենաների համար:
....HighTronic C 5W-30 – Mazda ավտոմեքենաների համար:
... Turboral – յուղերի շարք է` բեռնատար ավտոմեքենաների համար, օժտված են շահագործման բարձր հատկություններով և օգտագործվում են փոփոխման երկար ժամկետների համար, եթե դա նախատեսված է ավտոարտադրողի կողմից:

....Նոր յուղեր են մշակվել ավտոմատ փոխանցման տուփերի համար.
... ATF M12 Mercedes-Benz և Ssang Yong մակնիշների բոլոր ավտոմեքենաների համար:
....ATF J Toyota, Nissan, Mitsubishi, Suzuki, Mazda, Daihatsu, Honda, Subaru, Hyundai, Kia, GM, Daewoo, ինչպես նաև չինական որոշ ավտոմեքենաների համար և այլն:

....Հակասառիչները, արգելակման յուղերը, մաքրող և լվացող նյութերն օժտված են շահագործման բարձր հատկություններով:

....Յուղերի մանրամասն նկարագրություններին և տեսականուն կարող եք ծանոթանալ տվյալ կայքի համապատասխան հատվածներում:

© 2010, Բոլոր իրավունքները պաշտպանված են

«Արտրոնիկ» ՍՊԸ
Հասցե` 0070 Երևան, Քաջազնունու փող. 6/1
Հեռ. (094) 095 911
Էլ. փոստ` info@aral.am