ARAL - Ամեն ինչ կատարյալ է

Պաշտոնական ներկրողը Հայաստանում
«Արտրոնիկ» ՍՊԸ

Հեռ. (094) 095 911
Էլ. փոստ` info@aral.am

Օգտակար տեղեկատվություն

 

Որտեղ է արտադրվում Aral-ի արտադրանքը

Մինչև 2005թ. Aral-ի բոլոր յուղերը արտադրվում էին մեկ գործարանում` Գերմանիայի արևմտյան մասում գտնվող Զալցբերգեն քաղաքում: Հետագայում արտադրությանը միացավ ևս մեկ գործարան Համբուրգ քաղաքում: Այնուհանդերձ մինչև հիմա պահպանվում է Aral-ի որդեգրած սկզբունքը. ցանկացած յուղ արտադրվում է բացառապես մեկ գործարանում: Գոյություն չունեն լիցենզավորված այլ արտադրություններ, ինչպես նաև այլ երկրներում` երրորդ երկրների համար նախատեսված հոսքագծեր: Aral-ի Գերմանիայից արտահանվող արտադրանքը չի տարբերվում գերմանական ներքին շուկայում սպառվող արտադրանքից: Դա վերաբերվում է նույնիսկ արտադրանքի փաթեթավորմանը: Արտահանման տեսակարար կշիռը համեմատաբար փոքր է`այն կազմում է 8% արտադրվող յուղերի ընդհանուր ծավալում: Aralընկերության շտաբ-բնակարանը (իրավաբանական հասցեն) հիմնադրման օրվանից մինչև հիմա գտնվում է Բոխում քաղաքում:

Ինչու ավելի բարձր որակի յուղ լցնելուց հետո այն երբեմն ավելի շուտ է մգանում

Դա հնարավոր է այն դեպքերում, երբ նախորդ յուղը չի ունեցել լվացող հավելումների անհրաժեշտ քանակություն կամ այլ բաղկացուցիչներ, որոնք շարժիչը կպաշտպանեին նստվածքների առաջացումից: Նոր` ավելի որակյալ յուղը կարող է այդ նստվածքները վերածել սուսպենզիայի: Իսկ յուղի մգանալը դեռևս հիմք չէ միանշանակ դատել յուղի որակի մասին, քանի որ մգացումը կարող է առաջանալ համապատասխան հավելումների աշխատանքի արդյունքում::

Անհրաժեշտ է արդյոք լվանալ շարժիչը այլ տեսակի յուղից Aral յուղի անցնելու դեպքում

Դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև Aral-ի բարձրորակ շարժիչային յուղերի բաղադրության մեջ կան լվացող հավելումներ` դետերգենտներ և դիսպերսանտներ:
Դետերգենտները` մակերեսային ակտիվ նյութեր են, որոնք շարժիչի դետալների մակերեսը պաշտպանում են թթվանյութերի նստվածքներից:

Դիսպերսանտները` երկբևեռանի մոլեկուլներ են, որոնք մի բևեռով կպչում են մաշվածքի պինդ մասերին, իսկ մյուսով` յուղի մոլեկուլներին: Այսպիսով մաշվածքի մասնիկները մնում են յուղի մեջ կախված վիճակում` սուսպենզիայի տեսքով, շարժիչի դետալներին չառաջացնելով նստվածքներ և չխցանելով յուղի զտիչը:

Որ տիպի յուղերն են նախընտրելի` միներալ թե սինթետիկ

Aral-ի յուղերի մեծամասնության հիմքում ընկած են սինթետիկ յուղերը, քանի որ դրանց մածուցիկությունը շատ ավելի քիչ է կախված ջերմաստիճանից, իսկ հատկությունները կայուն են մնում շահագործման ողջ ժամանակաընթացքում: Սինթետիկ յուղերը չեն առաջացնում նստվածքներ, իներտ են հավելումների և խտանյութերի նկատմամբ, իսկ պնդանում են  -60°С աստիճանում: Բացի այդ ժամանակակից շարժիչների պահանջները այնքան խիստ են, որ միներալ յուղերը չեն կարող բավարարել դրանք: 

Ինչ են SAE և 0W, 5W, 10W, 30, 40 պայմանական նշանակումները

SAE - Society of Automotive Engineers (Ավտոմոբիլային ինժեներների ընկերություն), միջազգային միություն, որը հանդիսանում է շարժիչային քսուքների և ավտոմոբիլային այլ հեղուկների և նյութերի ստանդարտացման օրենսդիր մարմին: Համաձայն SAE-ի դասակարգման շարժիչային յուղերը բաժանվում են 6 ձմեռային (0W, 5W, 10W, 15W, 20W և 25W անգլ. Winter - ձմեռ) և 5 ամառային (20, 30, 40, 50 և 60) մածուցիկության դասերի: Բազմասեզոնային յուղերը նշագրվում են կրկնակի համարներով, օրինակ 5W-40: Առաջին մասը համապատասխանում է ձմեռային դասին, իսկ երկրորդն` ամառայինին:

© 2010, Բոլոր իրավունքները պաշտպանված են

«Արտրոնիկ» ՍՊԸ
Հասցե` 0070 Երևան, Քաջազնունու փող. 6/1
Հեռ. (094) 095 911
Էլ. փոստ` info@aral.am