ARAL - Ամեն ինչ կատարյալ է

Պաշտոնական ներկրողը Հայաստանում
«Արտրոնիկ» ՍՊԸ

Հեռ. (094) 095 911
Էլ. փոստ` info@aral.am

Aral-ի մասին

....Aral – տարիներ շարունակ այս անունը հանդիսանում է որակի խորհրդանիշ և առաջատար դիրքեր է գրավել Գերմանիայի լցակայաններում: Ձեռնարկությունը հիմնադրվել է 1898 թ.-ին բենզոլի վաճառքի նպատակով: 20-րդ դարի քսանական թվականներին Aral-ը գերմանական շուկայում հայտնի դարձավ` որպես բարձրորակ արտադրող: Հետագայում դառնալով սուպեր-վառելիքի առաջին հայտնաբերողը` Aral ապրանքանիշը ընդունվեց աշխարհում և հետևում թողեց իր մրցակիցներին:

....Հենվելով այն գաղափարի վրա, որ շարժիչները միայն բենզինի շնորհիվ չէ, որ աշխատում են, 1929 թ.-ից սկսած շարժիչային յուղը դարձավ արտադրական ծրագրի մի մասը: Իսկ արդեն 1939 թ.-ին արտադրվեց աշխարհում առաջին սինթետիկ յուղը` Aral Kowal- ը, որն ապահովում էր դիմացկունություն և ճկունություն փոփոխական ջերմաստիճանային պայմաններում:
1950-ական թվականներին BV-OEL շարժիչի յուղերը, առաջին հերթին BV-OEL Spezial-ը, դարձավ ժամանակակից բարձրորակ արտադրանքի նախատիպը, քանի որ դեռ այն ժամանակ օգտագործվում էր այսպես կոչված կառուցվածքային-մեխանիկական բարելավման մեթոդը: Այս հավելումները կանխում էին հնեցումը, յուղի թթվեցումը և ավտոմասերի կոռոզիան, ինչպես նաև վերացնում էին ճկունության կախվածությունը ջերմաստիճանից: Այն ժամանակ արդեն շարժիչի յուղերը կարելի էր օգտագործել բոլոր եղանակներին:

....Ժամանակի փորձությունը հաղթահարած որակ

....Այսօր գիտության և արդյունաբերության ջանքերն ուղղված են շարժիչի յուղի հնարավորությունների ընդլայմանը և շարժիչի պաշտպանվածության ապահովմանը շահագործման ծայրահեղ պայմաններում, ինչպես նաև յուղի փոփոխման ժամկետի երկարացմանը:

....Ավտոյուղերի ոլորտում հիմք է դրվել նոր` Aral SuperTronic 0W-40 բանաձևով թոփ-արտադրատեսակի արտադրությանը: Այս յուղը երաշխավորում էառանձնահատուկ բարձր անվտանգություն ժամանակակակից շարժիչների համար, նաև` յուղը երկարատև ընդմիջումներով փոխելու պայմաններում: Բացի այդ այն գերազանց հարմար է մարդատար ավտոմեքենաների շարժիչների և ժամանակակից դիզելային շարժիչների համար:
Ինդիվիդուալ յուղերի ոլորտում Aral Forschung գիտահետազոտական կենտրոնը զբաղվում է հետագա կատարելագործման և արտադրական ծրագրի օպտիմիզացման վրա: Aral-ը համապատասխանում է DIN ISO 9001 որակի չափանիշի բարձր պահանջներին: Հավատարմագիրը հաստատված է Գերմանիայի Որակի Վերահսկման Հավատարմագրման Ասոցիացիայի կողմից (DQS):  Այս հավատարմագիրը Ձեզ համար երաշխավորում է լրացուցիչ անվտանգություն Aral-ի ապրանք գնելիս կամ սպասարկումից օգտվելիս:

....Պատմական տարեթվեր

1898
....Նոյեմբերի 28-ին լեռնային արդյունաբերությամբ զբաղվող 13 ընկերություն Բոխումում ստեղծեցին  "Westdeutsche Benzol-Verkaufsvereinigung"-ը, որը հետագայում հայտնի դարձավ որպես Aral Aktiengesellschaft & Co. KG;

1918
....Բազմապիսի վերակազմավորումներից հետո ընկերությունը կրում է Benzol-Verband անվանումը:

1924
....Ավտոմեքենաների անընդհատ աճող քանակը պատճառ դարձավ, որ Benzol-Verband-ը զարգանա որպես ընկերություն, որն առաջին հերթին զբաղվում է յուղերի արտադրությամբ: Քիմիկոս Վալտեր Օսվալդը մշակում է նոր տեսակի յուղ բենզինի ու բենզոլի խառնուրդից և տալիս "B.V.-Aral" անվանումը: Aral-ի ստեղծումը պայմանավորված է երկու միջադեպերով: B.V.-Aral-ը` աշխարհում առաջին ավտոյուղը, որն ունի բարձր որակ և վառելիքի ‎‎‎‎‎‎‎ֆիզիկական ու քիմիական հատկությունների խիստ համադրում, երաշխավորում է հաստատուն որակ:

1926
....Ստեղծվում է գիտատեխնիկական բաժին, այսօր արդեն Aral-ի հետազոտման և զարգացման կենտրոն, ինչը կենսական նշանակություն ունեցավ, քանի որ հենց ստեղծման օրից Aral-ը մեծ տեղ է տվել իր արտադրանքի հետազոտություններին, զարգացմանը և որակի երաշխիքին:

1929
....Շարժիչի յուղերն ընդգրկվում են B.V.-ի կողմից վաճառվող արտադրանքի արտադրական ծրագրում:           

1939
....B.V.-ն արտադրում է աշխարհում առաջին ամբողջապես սինթետիկ` բոլոր եղանակների համար նախատեսված Aral Kowal յուղը:

1952
....Առաջին անգամ Aral անվանումը ի հայտ է գալիս ընկերության լոգոտիպում:     

1962
...."Benzin-Benzol-Verband" ասոցիացիայից դուրս գալու հետևանքով ընկերության անվանումից վերացան "B.V" անվանատառերը: Այժմ ձեռնարկության նոր անվանումն է Aral Aktiengesellschaft /բաժնետիրական ընկերություն/:

1967
....Բաժնետոմսերի նոր բաժնեմասեր են առաջադրվում բաժնետերերի միջև: Գրեթե հավասար բաժնեմասեր /28-ական տոկոս/ տրվեցին Gelsenberg AG և VEBA-CHEMIE AG-ին, 28% Mobil Oil AG-ին, 15% Wintershall AG-ին, բաժնետոմսերի 1%-ը մնաց բենզոլ արտադրողներին:

1978
....VEBA AG ձեռնարկության կողմից Gelsenberg AG-ի վաճառքից հետո Veba Oel AG (նախկինում` VEBA-CHEMIE AG) դուստր ձեռնարկությանն է պատկանում Aral AG-ի բաժնետոմսերի 56%-ը: 

1990
....Շուկա է դուրս գալիս Aral SuperTronic ամբողջովին սինթետիկ բարձրորակ շարժիչի յուղ մարդատար ավտոմեքենաների ժամանակակից բարձրորակ շարժիչների համար:

1995
....Aral-ը վերակազմավորվում է կոնցեռնի ըստ շահույթային խմբերի, որպեսզի լավագույնս բավարարի մասնավոր և կոմերցիոն հաճախորդների զանազան խմբերի պահանջները:

1999
....Ժամանակակից մարկետինգային շուկա է մտնում նոր դիզայնով` կապույտ երանգով Aral-ը: Ընկերության բոլոր ստորաբաժանումները ենթարկվում են ընդհանուր մարկետինգային գաղափարին (Corporate Identity-ի նոր նորմեր):

2000
....Aral Lubricants ձեռնարկությունը Եվրոպայում առաջին անգամ առաջարկում է ծառայության նոր տեսակ` պատվերներ ինտերնետով` www.aral-lubricants.de, ինչպես նաև համաշխարհային կայքով` www.aral-lubricants.com : Ծառայության այս նոր տեսակը որակական աճի նոր սկիզբ է դնում` ապահովելով արտադրանքի վերաբերյալ հաճախորդներին բազմակողմանի և արագ տեխնիկական տեղեկատվության տրամադրում և բարձրորակ սպասարկում:

....Veba Oel AG-ն ձեռք է բերում Aral AG-ի բաժնետոմսերի 100%-ը և իր առաջին մարկետինգային մուտքն է կատարում շուկա: Ընկերության նոր անվանումն է` "Aral Aktiengesellschaft & Co. KG": Շարունակվում է Aral-ի ստորաբաժանումների վերակազմավորումը նոր միավորների: Հիմնադրվում են Aral-ի նոր դուստր ձեռնարկություններ:
© 2010, Բոլոր իրավունքները պաշտպանված են

«Արտրոնիկ» ՍՊԸ
Հասցե` 0070 Երևան, Քաջազնունու փող. 6/1
Հեռ. (094) 095 911
Էլ. փոստ` info@aral.am